Համագործակցության հուշագրի ստորագրում Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի և Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի միջև

20.06.2025

Հունիսի 20-ին «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» ՀԿ-ն ի դեմս «Արփա Գոլդ» հաշվապահական հաշվառման գրասենյակի տնօրեն, Ասոցիացիայի անդամ Խաժակ Հախվերդյանի, և «Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը ի դեմս տնօրեն Արգամ Դովլաթյանի, կարևորելով գործընկերության և համագործակցության դերը կրթական ոլորտում, ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Համաձայն հուշագրի կողմերը կհամագործակցեն հետևյալ ուղղություններով.
1. կրթական ծրագրերի համատեղ մշակում,
2. ուսանողների համար պրակտիկայի կազմակերպում Ասոցիացիայում կամ Ասոցիացիայի անդամ հանդիսացող հաշվապահական գրասենյակներում,
3. բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների համատեղ կազմակերպում,
4. լավագույն ուսանողներին աշխատանքի տեղավորման հնարավորության ընձեռում։
Շնորհակալություն ենք հայտնում «Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ողջ անձնակազմին համագործակցության և վստահության համար։

Կիսվել սոց․ ցանցերում