Հանդիպում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2026-2027թթ. ուսումնական տարվա «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»-ի ծրագրին դիմած ուսանողների հետ
30.09.2025

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան հյուրընկալել էր 2026-2027թթ. ուսումնական տարվա՝ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»-ի ծրագրին դիմելու ցանկություն հայտնած Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներին և կարիերայի կենտրոնի ղեկավար Լիլիթ Խանզադյանին։
Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի հիմնադիր Վահագն Համբարձումյանը և Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը։
Ասոցիացիայի Խորհրդի անդամ Միհրան Թադևոսյանը ներկայացրեց Ասոցիացիայի պատմությունը, առաքելությունը, տեսլականը, նպատակները, ինչպես նաև հաշվապահի մասնագիտության հեռանկարները և կարիերայի աճի հնարավորությունները։
Ուսանողների համար ևս մեկ անգամ պարզաբանվեցին «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»-ի ծրագրին դիմելու կարգը և պահանջները, իսկ քննարկման ավարտին ուսանողները բարձրաձայնեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան պատասխաններ։
Շնորհակալություն ենք հայտնում Ֆինանսատնտեսագիտական քոլեջի ողջ անձնակազմին համագործակցության համար: