Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անդամների հանդիպումը «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ուսանողների հետ

16.09.2026

Meeting of Association members with students of Kotayk Regional State College

Սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը և Ասոցիացիայի անդամ Շուշան Շուշանյանը հանդիպում ունեցան «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ուսանողների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները՝ «Ապահով Գործընկեր» հաշվապահական գրասենյակի տնօրեն Աննա Բելիչկովան, «Սմարթ Քընսալթ» հաշվապահական կենտրոնի տնօրեն Նունե Սերոբյանը և «Ապահով Գործընկեր» հաշվապահական գրասենյակի աշխատակից և քոլեջի շրջանավարտ Էմմա Ղարիբյանը։
Ներկաներին ողջունեց «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Քրիստինե Հակոբյանը։
Հանդիպման ընթացքում Ասոցիացիայի ներկայացուցիչները ուսանողներին ներկայացրեցին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան, դրա առաքելությունը, գործունեության հիմնական ուղղություններն ու հնարավորությունները՝ կարևորելով մասնագիտական կրթության և շարունակական զարգացման դերը։
Ասոցիացիայի և քոլեջի միջև 2025 թվականի մայիսի 27-ին կնքված համագործակցության հուշագրի շրջանակում Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը ներկայացրեց 2027–2028 ուսումնական տարվա համար բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար նախատեսված Ասոցիացիայի անվանական կրթաթոշակի ծրագիրը, ինչպես նաև դրան դիմելու կարգն ու պայմանները։ Կրթաթոշակ ստացող ուսանողները հետագայում հնարավորություն կունենան աշխատանքի անցնել Ասոցիացիայում կամ Ասոցիացիայի անդամ կազմակերպություններում՝ շարունակելով իրենց մասնագիտական զարգացումը։
Քննարկումը հագեցած էր ակտիվ հարց ու պատասխանով, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերն ու ստացան պատասխաններ։
Շնորհակալություն ենք հայտնում քոլեջի տնօրինությանը համագործակցության, վստահության և հյուրընկալության համար։

Կիսվել սոց․ ցանցերում