Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանի հանդիպումը ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողների հետ

20.09.2024

ՀՊՏՀ և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա

2024 թվականի սեպտեմբերի 20-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսատնտեսագիտական քոլեջում հյուրընկալվել էին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը և Խորհրդի անդամները։
Հյուրերին դիմավորեց քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը։
Հանդիպմանը ներկա էին «Հաշվապահական հաշվառում» և «Ֆինանսներ» մասնագիտությամբ սովորող ուսանողները։
Ասոցիացիայի նախագահը հավաքվածներին ներկայացրեց «Հաշվապահություն» մասնագիտության էվոլյուցիան, հաշվապահական հաշվառման համակարգի ավտոմատացման առավելություններն ու ապագա կանխատեսումները, Ասոցիացիայի առաքելությունը, տեսլականը և նպատակները:
Նախագահ Վահագն Համբարձումյանի կողմից ներկայացվեցին նաև Ասոցիացիայի անվանական կրթաթոշակին դիմելու կարգը, պայմաններն ու ժամկետները։
Քննարկումը ուղեկցվում էր ուսանողների կողմից ակտիվ հարց ու պատասխանով։
Հանդիպման ավարտին Ասոցիացիայի նախագահը շնորհակալություն հայտնեց քոլեջի տնօրենությանը արդյունավետ հանդիպման համար։

Կիսվել սոց․ ցանցերում