Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հյուրընկալվեցին ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի, Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի և քոլեջի դասախոսները, «Հաշվապահական հաշվառում», «Ֆինանսներ» և «Կառավարում» մասնագիտություններով սովորող 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները, ինչպես նաև նրանց ծնողները

04.10.2025

Հոկտեմբերի 4-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հյուրընկալվեցին ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի, Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի և քոլեջի դասախոսները, «Հաշվապահական հաշվառում», «Ֆինանսներ» և «Կառավարում» մասնագիտություններով սովորող 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները, ինչպես նաև նրանց ծնողները։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը։
Ասոցիացիայի խորհրդի անդամ Միհրան Թադևոսյանը ներկայացրեց Ասոցիացիայի պատմությունը, առաքելությունը, տեսլականը, նպատակները և արժեքները։
Ուսանողների և նրանց ծնողների համար ևս մեկ անգամ պարզաբանվեցին «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»-ի մրցույթի քննությունների անցկացման կարգը և պահանջները, ինչպես նաև ուսանողների անձնային և մասնագիտական աճի հեռանկարներն Ասոցիացիայում և Ասոցիացիայի անդամ հաշվապահական գրասենյակներում։
Քննարկման ավարտին ուսանողները, նրանց ծնողները և դասախոսները բարձրաձայնեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան պատասխաններ։
Շնորհակալություն ենք հայտնում վստահության և համագործակցության համար։

Կիսվել սոց․ ցանցերում