ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

16.10.2015

Վահագն Համբարձումյան

2015թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Հուշագրով գործակալությունը և Ասոցիացիան իրենց իրավասությունների շրջանակներում կաջակցեն փոքր ձեռնարկատիրության զարգացմանը և բնակչության զբաղվածության ապահովմանն ուղղված համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացմանը: Հուշագիրը կնքեցին գործակալության պետ Արտակ Մանգասարյանը և Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը:

Կիսվել սոց․ ցանցերում