06.03.2026
Մարտի 4-ին ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը։
Քննարկման առանցքում հասարակություն-ՊԵԿ երկխոսության ապահովումն էր՝ հարկային ոլորտի օրենսդրության փոփոխությունների քննարկման նպատակով:
Ներկայացվեցին ՀՀ հարկային օրենսգրքում և ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները։
Կողմերի միջև ծավալվեց արդյունավետ և կառուցողական քննարկում՝ ներկայացված փոփոխությունների, բարձրացված խնդիրների և առաջարկների շուրջ։