Մայիսի 15-ին տեղի ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
15.05.2026
Մայիսի 15-ին տեղի ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։
Հայաստանի հաշվապահների ասոցիացիայից նիստին մասնակցեց «Պրոգրես» Ուսումնական Կենտրոնի տնօրեն, Ասոցիացիայի անդամ Լիլիթ Անտոնյանը։
Նիստի օրակարգում ներառված էին մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու վերաբերյալ նախագծի ներկայացումը։
Ասոցիացիան շարունակելու է իր ներգրավվածությունը տարբեր հարթակներում ընթացող քննարկումներին՝ նպաստելով մասնագիտական համայնքի դիրքորոշումների ներկայացմանը և հանրային նշանակություն ունեցող նախաձեռնությունների շուրջ կառուցողական երկխոսությանը։