2025 թվականի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառում

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Շահառու են համարվում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին խաղող մատակարարող տնտեսությունները, որոնք Վայոց ձորի մարզում զբաղվում են Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի արտադրությամբ:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում 2025 թվականին տնտեսությունների կողմից արտադրված Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի իրացման գործընթացին աջակցելու նպատակով սուբսիդավորել առնվազն 700 տոննա և ավելի քանակությամբ Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին։ 2025 թվականին խաղող մթերող տնտեսավարող սուբյեկտներին Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերման համար Վայոց ձորի մարզից առնվազն 700 տոննա և ավելի քանակությունը նվազագույնը 220 դրամով մթերված Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի ամբողջ ծավալի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար տրամադրվում է 70 դրամի չափով սուբսիդավորում:

https://www.arlis.am/hy/acts/215860 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Սուբսիդավորում չի տրամադրվում՝
ա. տնտեսավարող սուբյեկտին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ հիմնադիր կամ բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) կողմից մշակվող հողատարածքներից մթերվող (գնվող) խաղողի համար,
բ. այլ տնտեսավարող սուբյեկտին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ հիմնադիր կամ բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) կողմից մշակվող հողատարածքներից մթերվող (գնվող) խաղողի համար: