2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառում

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Ծրագրի շահառու են համարվում տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող լոլիկի մթերումներ իրականացնող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին լոլիկ մատակարարող տնտեսությունները, որոնք զբաղվում են լոլիկի արտադրությամբ։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականին տնտեսությունների կողմից արտադրված լոլիկի բերքի իրացման գործընթացին աջակցելու նպատակով սուբսիդավորել տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին։ Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականին տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին լոլիկի մթերման համար սուբսիդավորում տրամադրվում է հետևյալ պայմաններով՝ 2000 տոննան գերազանցող մթերված լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց տրամադրվում է 10.0 Հայաստանի Հանրապետության դրամի չափով սուբսիդավորում։

https://www.arlis.am/hy/acts/211117

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Մինչև 2000 տոննան ներառյալ լոլիկի մթերում իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորում չի տրամադրվում։