2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառում

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Ծրագրի շահառու են համարվում 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող՝ 3 գլուխ և ավելի կովեր տնօրինող այն տնտեսավարող սուբյեկտները, որոնց տնօրինության տակ գտնվող կովերը հաշվառված են գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգ էլեկտրոնային տեղեկատվական համակարգում և ներառված են եղել գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում իրականացված կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներում։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի նպատակ է սուբսիդավորել կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին։ Միջոցառումը նախատեսված է իրականացնել 2026 թվականին, և այն կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։ Սուբսիդավորումը տրամադրվում է շահառուի կողմից տնօրինվող միայն 3-րդ գլխից սկսած մինչև 22 գլուխը ներառյալ (առավելագույնը 20 գլուխ) կովերի համար՝ մեկ կովի հաշվով 15000 դրամի չափով։

https://arlis.am/hy/acts/225448

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Սահմանափակումներ չկան։