Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Ծրագրի շահառու են համարվում այն ֆիզիկական և իրավաբանական անձիք, անհատ ձեռնարկատերերը, ովքեր Հայաստանի Հանրապետությունում իրականացնում են ագրոպարենային (գյուղատնտեսություն և ագրովերամշակում) ոլորտում գործունեություն:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի նպատակն է` ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել մատչելի պայմաններով ագրոպարենային ոլորտում ներդրումների ներգրավմանը, գյուղատնտեսական ու ագրովերամշակված արտադրանքի արտադրության կազմակերպմանը և արտադրանքի ծավալների ավելացմանը: Ծրագիրն իրականացվելու է 2026-2027 թվականներին։ Յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի սահմանաչափն է 1-2 մլն դրամ, ընդ որում, նույն շահառուին տրամադրվող վարկի (վարկերի) առավելագույն հանրագումարը չի կարող գերազանցել 2 մլն դրամը։ Վարկը տրամադրվում է տարեկան մինչև 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը իրականացվելու է այնպիսի չափաքանակով, որ շահառուի կողմից վճարման ենթակա վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս։

https://www.arlis.am/hy/acts/223727/latest

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ ֆինանսական կառույցի կողմից: