Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության ծրագիր

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները, որոնք միաժամանակ բավարարում են հետևյալ պայմաններին.
- 2024 թվականին իրականացրել են առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն,
- 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ինչպես նաև աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում հանդիսացել են բացառապես շրջանառության  հարկ վճարողներ,
- ամբողջությամբ կատարել են 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների՝ պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գծով պարտավորությունները,
- 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների արդյունքներով առևտրական գործունեության մասով պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը գերազանցում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների 5 տոկոսը կամ համապատասխան եռամսյակի արդյունքներով հարկային մարմին ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներով առկա է հայտարարագրված՝ նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար։
- դիմումի հետ միաժամանակ հարկային մարմին են ներկայացրել առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրամադրվում է 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների համար: Այն տրամադրվում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարի և նույն ժամանակաշրջանում այդ գործունեության մասով ձևավորվող հարկման բազայի՝
1) 5 տոկոսը կազմող գումարի դրական տարբերության չափով,
2) 1.5 տոկոսը կազմող գումարի դրական տարբերության չափով, եթե առկա է նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար: Ընդ որում, նշված լրացուցիչ աջակցության գումարը չի կարող գերազանցել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կատարված ձեռքբերումների հաշվին ձևավորված՝ հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարի 1.375-ապատիկը:

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=203625

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Սահմանափակումներ չկան։