Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիր

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Ծրագրի շահառու է համարվում ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերը, որը Հայաստանի Հանրապետությունից «Արտահանում» կամ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով, Եվրոպական միության անդամ հանդիսացող պետություն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Կանադա արտահանել է ՀՀ ծագում ունեցող գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսության (տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչ՝ A) ՏԳՏԴ A 01.1 (բացառությամբ` ՏԳՏԴ A 01.11, ՏԳՏԴ A 01.12, ՏԳՏԴ A 01.14, ՏԳՏԴ A 01.15 ), ՏԳՏԴ A 01.2 խմբերի արտադրանք, մշակող արդյունաբերության (տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչ՝ C) արտադրանք (բացառությամբ՝ ՏԳՏԴ C 10.81, ՏԳՏԴ C 10.82, ՏԳՏԴ C 12, ՏԳՏԴ C 19, ՏԳՏԴ C 24, ՏԳՏԴ C 32.1) և ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացրել հայտ օժանդակություն ստանալու նպատակով։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտահանման խթանման նպատակով արտահանողին տրամադրվում է օժանդակություն ապրանքի արտահանումից հետո ներմուծվող երկրի օրենսդրությամբ այդ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափին համապատասխան հաշվարկված գումարի չափով, եթե ներմուծման երկիր ապրանքի համար սահմանված չէ մաքսատուրքի զրոյական դրույքաչափ։ Ընդ որում, եթե ներմուծման երկրում որևէ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափն ավելին է, քան 20 %-ը, ապա օժանդակության գումարի հաշվարկման համար որպես հաշվարկային մեծություն հիմք է հանդիսանում 20 % դրույքաչափ։

https://www.arlis.am/hy/acts/226140

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Արտահանողի նկատմամբ հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում առկա չէ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով գանձման որոշում կամ որոշումներ, որոնց շրջանակներում գանձման ենթակա հարկային պարտավորությունների հանրագումարը կազմում է մեկ միլիոն դրամ և ավելի, և արտահանողը հայտի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ։