Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցություն
ՇԱՀԱՌՈՒՆԵՐ
Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունները, դուստր ընկերությունները, իրավաբանական անձանց մասնաճյուղերը և ներկայացուցչությունները, այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղերը և ներկայացուցչությունները, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը: Պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտների գործունեության իրականացման ոլորտը պետք է համապատասխանի ՀՀ կառավարության սահմանած՝ պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությանը կամ ներառի այն:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Տնտեսավարող սուբյեկտներին պետական աջակցությունը տրամադրվում է՝
1) նոր աշխատողներ ներգրավելու համար: Տրամադրվում է նոր աշխատողի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 60 տոկոսի չափով: Նոր աշխատողի կարգավիճակը պահպանվում է նոր աշխատողին օրենքի իմաստով մասնագիտական աշխատանքի ընդունման ամսվա 1-ից սկսած՝ օրացուցային օրերով հաշվարկված երրորդ տարին լրանալու օրը ներառող ամսվա վերջին օրը ներառյալ.
2) Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման համար: Տրամադրվում է վերապատրաստում անցած մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով:
Տնտեսավարող սուբյեկտին պետական աջակցության տրամադրման ժամանակ 10 տոկոս եկամտային հարկով հարկման հարկային արտոնությունից օգտվող վարձու աշխատողների մասով պետական աջակցության չափի հաշվարկման հիմքում աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված եկամտային հարկի գումարի փոխարեն կիրառվում է նույն ժամանակաշրջանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 20 տոկոսին համարժեք մեծությունը:
https://www.arlis.am/hy/acts/225843
https://www.arlis.am/hy/acts/228579
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Պետական աջակցության տրամադրման դիմումը մերժվում է եթե՝
-
դիմող տնտեսավարող սուբյեկտի 51 տոկոս և ավելի բաժնեմասի բաժնետերը կամ մասնակիցը կամ անհատ ձեռնարկատերը հանդիսանում է պետական աջակցության իրավունքից զրկված տնտեսավարող սուբյեկտի 51 և ավելի բաժնեմասի բաժնետեր կամ մասնակից կամ անհատ ձեռնարկատեր,
-
դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ դիմող տնտեսավարող սուբյեկտն ունի 100 հազար Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ։