Դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում փորձաքննությունների ծախսերի 50 %-ի փոխհատուցման ծրագիր

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Շահառու է համարվում փոխհատուցում ստանալու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարություն հայտ ներկայացրած դեղերի արտադրության լիցենզիա ստացած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը նախարարության հետ կնքել է պայմանագիր փոխհատուցման տրամադրման մասին։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի նպատակն է դեղերի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների և ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրվող դեղերի՝ Հայաստանի Հանրապետությունում դեղերի գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման, Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղի դոսյեի՝ ԵԱՏՄ կանոններին համապատասխանեցման կամ փոխադարձ ճանաչման նպատակով իրականացվող և հետգրանցումային փոփոխությունների փորձաքննությունների, ինչպես նաև միայն Հայաստանի Հանրապետությունում ԵԱՏՄ կարգով գրանցված կամ դոսյեն համապատասխանեցված դեղի այլ երկրների փոխադարձ ճանաչման նպատակով վերափորձաքննության, ԵԱՏՄ կարգով գրանցման կամ վերագրանցման նպատակով իրականացվող փորձաքննության, հավաստագրի ժամկետի երկարաձգման, հետգրանցումային փոփոխությունների, յուրաքանչյուր հաջորդ արտադրատարածքի կամ նոր ցուցման գրանցման, հետգրանցումային փոփոխության փորձաքննության, ընդհանուր ընթացակարգով գրանցված կամ ԵԱՏՄ կարգով միայն Հայաստանի Հանրապետությունում կիրառման նպատակով գրանցված դեղի փոփոխության, սպեցիֆիկացիայում ցուցանիշի փոփոխության դեպքում՝ լաբորատոր վճարների (տուրքերի), այլ երկրներում հայկական արտադրության դեղերի գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման, հետգրանցումային փոփոխությունների, ռազմավարական նշանակության դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում փորձաքննությունների ծախսերի 50 %-ի փոխհատուցումը։

https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=205868

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Սահմանափակումներ չկան։