Գործատուին աշխատավարձի փոխհատուցում

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

«Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման համակարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց։
Շահառուն պետք է գրանցված լինի e-work.am հարթակում և կատարած լինի համապատասխան նշում՝ ծրագրում ընդգրկվելու ցանկության վերաբերյալ։ Ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում թափուր աշխատատեղ ունեցող գործատուն հարթակում պետք է նշում կատարի ծրագրի շրջանակներում աջակցություն տրամադրելու համար համաձայնություն տալու մասին և ներկայացնի դիմում։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գործատուն շահառուի հետ կնքում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր՝ առնվազն վեց ամիս ժամկետով։ Երեք ամիս ժամկետով իր մոտ կազմակերպում է շահառուի աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթաց, որի ընթացքում գործատուին տրամադրվում է փոխհատուցում շահառուի աշխատավարձի վճարման համար` 165000 դրամի չափով, ամսական կտրվածքով՝ ներառյալ շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը։ Որից հետո երեք ամիս ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին տրվում է գումար առավելագույնը 50000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար։

https://www.arlis.am/hy/acts/208105

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Շահառուն ծրագրում կարող է ընդգրկվել միայն մեկ անգամ։