Գործատուին ուսման վարձի փոխհատուցում և աշխատանքային պայմանագրի կնքումից հետո աշխատավարձից պահվող հարկերի ու վճարների փոխհատուցում

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

«Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման համակարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց։
Շահառուն պետք է գրանցված լինի e-work.am հարթակում և կատարած լինի համապատասխան նշում՝ ծրագրում ընդգրկվելու ցանկության վերաբերյալ։ Ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում թափուր աշխատատեղ ունեցող գործատուն հարթակում պետք է նշում կատարի ծրագրի շրջանակներում աջակցություն տրամադրելու համար համաձայնություն տալու մասին և ներկայացնի դիմում։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գործատուի կողմից շահառուի ուսուցումը (իր մոտ կամ իր կողմից առաջարկվող ուսումնական հաստատությունում) կազմակերպելու  համար շահառուն ընդգրկվում է մինչև հինգ ամիս տևողությամբ իրականացվող ուսուցման դասընթացում, իսկ ուսուցման ամբողջ ժամանակահատվածում գործատուին վճարվում է ուսման վարձի փոխհատուցում մինչև 250000 դրամի չափով։ Ուսուցման դասընթացն ավարտելու մասին տեղեկատվությունն ստանալուց հետո գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հետ կնքում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր՝ առնվազն վեց ամիս ժամկետով։ Վեց ամսվա ընթացքում՝ ամսական կտրվածքով, գործատուին տրվում է գումար՝ առավելագույնը 50000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար։

https://www.arlis.am/hy/acts/208105

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Շահառուն ծրագրում կարող է ընդգրկվել միայն մեկ անգամ։