Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր
ՇԱՀԱՌՈՒՆԵՐ
Գյուղատնտեսական հումքի մթերումներ (գնումներ) իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք բավարարում են ծրագրի և դրան մասնակից բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական (վարկունակության) պահանջները։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ծրագրի հիմնական նպատակը հանրապետության տարածքում գործող գյուղատնտեսական հումք մթերող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումն է: Տրամադրվող վարկերի առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում։ Սուբսիդավորվելու է վարկի տոկոսադրույքի տարեկան 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), իսկ սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող և նույն վայրերում գյուղատնտեսական հումք մթերող և վերամշակող տնտեսավարողների համար՝ 12 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը)։
https://www.arlis.am/hy/acts/209607