Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիր

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Գյուղատնտեսությունում տնտեսավարողները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը: Ծրագրով ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-60 տոկոսով։ Ծրագրից օգտվելու համար գյուղատնտեսությունում տնտեսավարողները դիմում են ապահովագրական ընկերություններից որևէ մեկին («Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Լիգա Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ): Ծրագիրը կիրականացվի 2025 թվականը ներառյալ՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում այդ նպատակով միջոցներ նախատեսված լինելու դեպքում։

https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=204179

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Սահմանափակումներ չկան։