ՇԱՀԱՌՈՒՆԵՐ
Ծրագրում կարող են ընդգրկվել 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և 63-ից բարձր տարիք ունեցող անձինք, որոնք ՀՀ-ում զբաղված չեն որևէ գործունեությամբ (վարձու աշխատանք, քաղաքացիարավական պայմանագիր, անհատ ձեռնարկատիրական և նոտարի գործունեություն, ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն, ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցում) և բավարարում են հետևյալ պայմաններին․
1) ըստ անձնավորված հաշվառման բազայի՝ վերջին երեք ամսվա ընթացքում չեն ունեցել հաշվարկված և վճարված աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ
2) վերջին երեք տարվա ընթացքում աշխատանքային հարաբերությունների մեջ չեն գտնվել թափուր աշխատատեղ ներկայացրած գործատուի հետ։
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Աջակցություն ստանալու իրավունք չունեն․
1) հանրային ծառայություն իրականացնող մարմինները,
2) այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական կապիտալում պետության կամ համայնքի մասնակցությունը կազմում է 50 և ավելի տոկոս։