Հայաստանի Հանրապետությունից արտահանման սահմանափակման ներքո գտնվող Հայաստանի Հանրապետության ծագման որոշ ապրանքների վերամշակման համար ներգրավվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր
ՇԱՀԱՌՈՒՆԵՐ
Ծրագրի շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության ծագման որոշ ապրանքների վերամշակման համար որպես շրջանառու միջոց ներգրավվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում արտադրական շղթայի երկարացմանը, տեղական հումքի ավելի խորը վերամշակմանը, արտադրության անընդհատության ապահովմանը, արտադրության ծավալների ավելացմանը և տնտեսական աճին։ Վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորումը մեկնարկում է վարկի տրամադրման օրվանից և շարունակվում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվարկված վարկի տոկոսադրույքների նկատմամբ։ Մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման չափը կազմում է ծրագրով սահմանված Հայաստանի Հանրապետության ծագման ապրանքների վերամշակման նպատակով ձեռքբերման դեպքում՝ վարկի տոկոսադրույքի 10%: