Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր
ՇԱՀԱՌՈՒՆԵՐ
Սարքավորումների ձեռքբերման համար ծրագրի պայմաններին համապատասխան լիզինգի պայմանագիր կնքած ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներ և համայնքներ։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ծրագրի հիմնական նպատակն ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ լիզինգի մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է։ Շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման նպատակով 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրվող լիզինգը սուբսիդավորվում է 12, իսկ արտարժույթով տրամադրվող լիզինգը՝ 7 տոկոսային կետով, եթե ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցները շահագործվելու են Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից տրամադրված ցանկում ներառված բնակավայրերի տարածքներում։