Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիր

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի իրականացման նպատակն է փոքր չափերով և մասնատված գյուղատնտեսական նշանակության հողատարածքների միավորման ու խոշորացման միջոցով՝ խթանել գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացումը և նպաստել գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքի իջեցմանը, խթանել գյուղատնտեսության ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծումը, հողերի նպատակային օգտագործումը և արդյունավետ կառավարումը, նպաստել գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ծավալների ավելացմանը և մրցակցության բարձրացմանը: Ծրագիրն իրականացվելու է միավորված (կոնսոլիդացված) հողամասերի շահառուի հետ փոխհատուցման պայմանագիր կնքելուց հետո ձեռք բերված առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի կադաստրային արժեքի 30%-ի չափով փոխհատուցման տեսքով՝ ծրագրի պահանջներին համապատասխան միավորում իրականացնելու դեպքում։

https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=193977

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Շահառուները կարող են օգտվել նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության այլ ծրագրերից՝ բացառությամբ նույն հողակտորի վրա միևնույն նպատակով իրականացվող ծրագրերի։