Հայաստանի Հանրապետությունում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիր

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Ծրագրի շահառու են համարվում գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։
Որպես մատակարար ծրագրի մասնակիցներ են համարվում պարարտանյութերի վաճառք իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք՝
ա. ունեն բարվոք վարկային պատմություն, այսինքն, ըստ ԱՔՌԱ վարկային բյուրոյի տեղեկության` դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ կամ չունեն ձևավորված վարկային պատմություն,
բ. ունեցել են բարվոք հարկային պատմություն, այսինքն, դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ դիմումը ներկայացնելու օրը 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ժամկետանց հարկային պարտավորություններ առկա չեն։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի նպատակը հողօգտագործողների համար գնաճի պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորության ստեղծումն է:
Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 30 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։
Ծրագիրն իրականացվելու է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ (եթե 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի վաճառքի գինը գերազանցում է 8000 դրամը)՝ 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի վաճառքի գնի և 8000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկի հաշվով՝ 3000 դրամը:

https://www.arlis.am/hy/acts/224082/latest

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ ֆինանսական կառույցի կողմից: