ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառում
ՇԱՀԱՌՈՒՆԵՐ
Ծրագրի շահառու են համարվում ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ՀՀ տարածքից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը իրականացրել են ծրագրով սահմանված արտադրանքի արտահանում։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Միջոցառման նպատակը ՀՀ տարածքից արտահանվող ջերմատնային արտադրության առանձին ապրանքների մրցունակության բարձրացումն է՝ արտահանված արտադրանքի համար փոխհատուցում տրամադրելու միջոցով։ Փոխհատուցումը տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում է իրենց կողմից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ցանկում ներառված արտադրատեսակների արտահանման համար՝ որոշմամբ սահմանված չափերով։
Փոխհատուցման տրամադրման գործընթացը նախաձեռնում է տնտեսավարող սուբյեկտը, որը փոխհատուցում ստանալու նպատակով էլեկտրոնային կամ թղթային եղանակով, դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն։