ՀՀ տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության ծրագիր

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Ծրագրի շահառու են համարվում ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք 
1) ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ՀՀ տարածքից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն իրականացնում են արտադրանքի արտահանում․
2) ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք 2026 թվականի օգոստոսի 18-ից մինչև հոկտեմբերի 1-ը վերամշակման նպատակով ՀՀ տարածքից իրականացնում են դեղձի, իսկ ՀՀ  Սյունիքի մարզից՝ թզի մթերում։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Միջոցառման նպատակը ՀՀ տարածքից արտահանվող թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների մրցունակության բարձրացումն է՝ արտահանված կամ վերամշակման նպատակով մթերված արտադրանքի համար փոխհատուցում տրամադրելու միջոցով։
Փոխհատուցումը տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում է իրենց կողմից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ցանկում ներառված արտադրատեսակների արտահանման կամ վերամշակման նպատակով մթերման համար՝ որոշմամբ սահմանված չափերով։
Փոխհատուցման տրամադրման գործընթացը նախաձեռնում է տնտեսավարող սուբյեկտը, որը փոխհատուցում ստանալու նպատակով էլեկտրոնային կամ թղթային եղանակով, դիմում է ներկայացնում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։

https://www.arlis.am/hy/acts/230594

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Դիմումը մերժվում է, եթե արտահանված ապրանքները հետ են վերադարձվել կամ վերաներմուծվել են։