ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիր

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Տավարաբուծությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես, վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների մատակարարումն է։ Վարկերը տրամադրվելու են մինչև 5 տարի մարման ժամկետով, առավելագույնը 14% տոկոսադրույքով, որից սուբսիդավորումն իրականացվելու է այնպիսի չափաքանակով, որ Հայաստանի Հանրապետությունում աճեցված տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու համար վարկերը շահառուին տրամադրվեն 2% տոկոսադրույքով, ներկրված խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու համար` 3% տոկոսադրույքով, իսկ կոոպերատիվներին կամ սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին` 0% տոկոսադրույքով։ Մեկ շահառուի վարկի առավելագույն չափը սահմանվում է 300 մլն դրամը։

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=159859

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից պետական աջակցության կամ այլ ծրագրերի շրջանակներում խնդրահարույց պարտավորություններ ունեցող ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։