Ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Ծրագրի շահառու են համարվում գումարային 1 հա և ավելի մակերեսով ջերմատնային տնտեսություն տնօրինող կամ տիրապետող ու օգտագործող իրավաբանական անձիք կամ անհատ ձեռնարկատերերը, ովքեր 2026 թվականի ընթացքում արտադրել և իրացրել են գյուղատնտեսական արտադրանք։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի նպատակն է ֆինանսական ռեսուրսների հասանելիության միջոցով ապահովել ջերմատնային տնտեսություններում բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությունը։ 
Վարկային միջոցները պետք է ծախսվեն անկանխիկ՝  հետևյալ ուղղություններով՝
1) սպառված գազի, էլեկտրաէներգիայի և ջրի գծով վճարներ.
2) պետական կամ համայնքի բյուջե հարկեր և պարտադիր վճարումներ.
3) աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ.
4) պարարտանյութերի, բույսերի պաշտպանության միջոցների, սուբստրատի, սերմերի, սածիլների ձեռքբերման (ձեռքբերումը պետք է իրականացվի ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպություններից) վճարումներ։
Վարկը տրամադրվում է տարեկան մինչև 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը իրականացվում է 12 տոկոս տոկոսային կետով, բայց ոչ ավելի քան տրամադրվող վարկի տոկոսադրույքը։

https://www.arlis.am/hy/acts/229445

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Սահմանափակումներ չկան։