«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիր

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Շահառու են համարվում այն իրավաբանական անձինք, համայնքները և անհատ ձեռնարկատերերը, որոնք՝
ա․ ունեն վարկային պատմության վերաբերյալ զեկույց (ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից զեկույց, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ),
բ․ ունեցել են հարկային պատմություն, այսինքն` դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չունեն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված հարկային պարտավորություններ:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի հիմնական նպատակն է «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։ Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ ծախսերի մասնակի փոխհատուցման և վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով։ Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 0 տոկոս տոկոսադրույքով։

https://www.arlis.am/hy/acts/225874

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Յուրաքանչյուր շահառու նույն անասնաշենքի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման նպատակով կարող է օգտվել ծրագրի աջակցության միայն մեկ բաղադրիչից։