Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագիր
ՇԱՀԱՌՈՒՆԵՐ
Անասնաշենք կառուցող կամ վերակառուցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ծրագրի հիմնական նպատակն է փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։ Ծրագիրն իրականացվում է երկու բաղադրիչով՝ ծախսերի մասնակի փոխհատուցման և վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով։
Յուրաքանչյուր շահառու նույն անասնաշենքի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման նպատակով կարող է օգտվել աջակցության միայն մեկ բաղադրիչից։