Սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագիր

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Շահառու է համարվում սպանդանոցային սպանդի ծառայություն ձեռք բերող ֆերմերային տնտեսությունը, որը զբաղվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի «A (ԷՅ) ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ» բաժնի «01.41.0» և «01.42.0» ենթադասերին դասվող գործունեության տեսակներով։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի նպատակը սպանդանոցային սպանդը խրախուսելու համար պետության կողմից ֆերմերային տնտեսությունների կողմից ձեռք բերվող սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցումն է։ 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը շահառուներին մատուցված սպանդի ծառայության դիմաց պետության կողմից տնտեսավարողին է տրամադրվում մատուցված ծառայության վճարի մասնակի փոխհատուցում՝
1) շահառուի կողմից յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության ձեռքբերման համար տնտեսավարողի սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 Հայաստանի Հանրապետության դրամը.
2) նախապես սահմանված սանիտարական օրերին բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության ձեռքբերման համար տնտեսավարողի սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 15000 Հայաստանի Հանրապետության դրամը։

https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=206794

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Փոխհատուցում չի տրամադրվում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայություն ձեռք բերող այն շահառուներին, որոնք հանդիսանում են ներտնտեսային (ֆերմերային տնտեսություններին խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայություն չմատուցող) սպանդանոցներ և տնտեսավարողի սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ տնտեսավարողի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետեր հանդիսացող անձինք կամ նրանց ընտանիքի անդամներ (ծնող, ամուսին, զավակ)։