ՇԱՀԱՌՈՒՆԵՐ
Ծրագրի շրջանակներում շահառու է համարվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որի՝ դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկներով ներկայացված շրջանառության առնվազն 80 %-ը ձևավորվել է՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների C(ՍԻ) «ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ» բաժնի C(ՍԻ)13 «Մանածագործական արտադրատեսակների արտադրություն» և C(ՍԻ)14 «Հագուստի արտադրություն» դասակարգիչներով սահմանված տնտեսական գործունեության տեսակներից։