ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին
ՇԱՀԱՌՈՒՆԵՐ
Հավաստագրման համար կարող են դիմել բացառապես ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ առևտրային կազմակերպությունները, բացառությամբ տնտեսական ընկերակցությունների, դուստր ընկերությունների, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, և անհատ ձեռնարկատերերը՝ պետական գրանցման պահից 3 ամսվա ընթացքում։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունն իրականացվում է հավաստագրման եղանակով՝ հարկային արտոնություններ տրամադրելու միջոցով։ Հավաստագրված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնակատերերի համար գործում է շահութահարկի 0% և եկամտային հարկի 10% դրույքաչափ:
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=172472
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Հավաստագրման համար չեն կարող դիմել․
-
այն կազմակերպությունները, որոնց բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում և (կամ) դիմելու պահին հանդիսանում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած(իրականացնող) այլ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած (իրականացնող) այլ կազմակերպության բաժնետեր կամ մասնակից
-
այն կազմակերպությունները, որոնց բաժնետերերի 20 և ավելի տոկոս բաժնեմասը պատկանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այլ կազմակերպության, կամ որոնց բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկին պատկանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այլ կազմակերպության 20 և ավելի տոկոս բաժնեմասը
-
այն անհատ ձեռնարկատերերը, որոնք դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում հանդիսացել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած և գործունեությունը դադարեցրած (պետական հաշվառումից հանված) անհատ ձեռնարկատերեր