Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագիր

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք՝
1) ունեն բարվոք վարկային պատմություն, այսինքն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.
2) ունեցել են բարվոք հարկային պատմություն, այսինքն` դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ չունեն ժամկետանց հարկային պարտավորություններ։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի նպատակն է պետական աջակցությամբ բարձրարժեք ոչխարների և այծերի ձեռքբերման (ներկրման) գործընթացի խթանումը, բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, հայրենական ցեղերի կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործումը, ինչպես նաև ոչխարաբուծությունից և այծաբուծությունից ստացվող արտադրանքի արտադրության և արտահանման ծավալների ավելացումը։ Ծրագրի շրջանակներում կփոխհատուցվի յուրաքանչյուր շահառուի կողմից նվազագույնը 5 գլուխ , իսկ առավելագույնը 1000 գլուխ արտերկրից ներկրված տոհմային կենդանիների արժեքի 50 տոկոսը, բայց ոչ ավել, քան յուրաքանչյուր ներկրված տոհմային կենդանու համար 450 հազար դրամի, իսկ հանրապետության ներսում ձեռք բերված յուրաքանչյուր տոհմային կենդանու համար՝ 300 հազար դրամի 50 տոկոսը։

https://www.arlis.am/hy/acts/225874

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Յուրաքանչյուր շահառու կարող է օգտվել ծրագրից միայն մեկ անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ ոչ շահառուի մեղքով դժբախտ պատահարների (հրդեհ, կայծակահարում, էլեկտրահարում), տարերային աղետների (երկրաշարժ, ջրհեղեղ) և գիշատիչ կենդանիների հարձակման հետևանքով անկել է շահառուի տնօրինած կենդանիների ավելի քան 50 %-ը՝ ներկայացնելով թվարկված դեպքերը հավաստող փաստաթղթեր։