ՇԱՀԱՌՈՒՆԵՐ
Ծրագրի շահառու կարող են լինել՝
1. ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձինք, եթե՝
• զորացրվելուց հետո չի անցել 2 տարի,
• վերջին երեք ամսվա ընթացքում չեն ունեցել վարձու աշխատողի համար հաշվարկված և վճարված աշխատավարձ,
• վերջին երկու տարվա ընթացքում աշխատանքային հարաբերությունների մեջ չեն գտնվել թափուր աշխատատեղ ներկայացրած գործատուի հետ,
• երբևէ ընդգրկված չեն եղել ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1179-Լ որոշմամբ հաստատված ծրագրում.
2. 2020 և 2023 թվականներին Ղարաբաղից տեղահանված անձինք, եթե՝
• ՀՀ-ում չունեն որևէ տեսակի զբաղվածություն,
• վերջին երեք ամսվա ընթացքում չեն ունեցել վարձու աշխատողի համար հաշվարկված և վճարված աշխատավարձ
• վերջին երեք տարվա ընթացքում աշխատանքային հարաբերությունների մեջ չեն գտնվել թափուր աշխատատեղ ներկայացրած գործատուի հետ
• երբևէ ընդգրկված չեն եղել ՀՀ կառավարության N 57-Լ և N 1955-Լ որոշումներով հաստատված ծրագրերում.
3. Սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձինք, եթե՝
• ընտանիքի 1 անդամի հաշվով ամսական եկամուտը ցածր է անապահովության նպաստի սահմանային շեմի 130%-ից,
• երբևէ ընդգրկված չեն եղել ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի N 770-L որոշմամբ հաստատված ծրագրում։
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Աջակցություն ստանալու իրավունք չունեն․
1) հանրային ծառայություն իրականացնող մարմինները,
2) այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական կապիտալում պետության կամ համայնքի մասնակցությունը կազմում է 50 և ավելի տոկոս։