Ուսանողական հարթակ

Սիրելի Ուսանող․

Եթե դու նպատակասլաց ես և ուզում ես ունենալ հաջողակ աշխատանքային ուղի, եթե քեզ համար նոր գիտելիքների ձեռք բերումը կենսական անհրաժեշտություն է, իսկ դրանց կիրառումը՝ ապրելակերպ, ապա մենք առաջարկում ենք քեզ հիանալի հնարավորություն ինքնազարգանալու և կայանալու համար։

Մեր հարթակում

  • ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ շնորհիվ ձեռք կբերես այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերով չեն ուսուցանվում,
  • պարբերաբար կհանդիպես բիզնեսի տարբեր ոլորտներում կայացած հաջողակ գործարարների և կլսես հետաքրքիր պատմություններ իրենց անձնական փորձի, հաջողությունների ու անհաջողությունների մասին,
  • հնարավորություն կունենաս ուսումնաարտադրական ՊՐԱԿՏԻԿԱՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ Ասոցիացիայի անդամ հանդիսացող Երևանի և մարզերի հաշվապահական գրասենյակներում և վերջիններիս հաճախորդների ընկերություններում,
  • թեստավորման և հարցազրույցների արդյունքում, որպես լավագույն ուսանող հնարավորություն կստանաս ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼ տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մեր հարթակի գործընկերներ կազմակերպություններում: