Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է: 2000 թ. այն կառավարության կողմից հայտարարվել է գերակա ճյուղ, որից հետո մշակվել է ոլորտի ռազմավարությունը, ներդրվել զարգացման հայեցակարգը (2001 թ.), ստեղծվել են ոլորտի զարգացմանը նպաստող մարմիններ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ, 2000 թ.), Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման խորհուրդը (ՏՏԶԽ, 2001 թ.) և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ, 2002 թ.): 2014 թ. ընդունվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որով ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում 30-ը, հավաստագիր ստանալու պահից սկզբնական շրջանում 5 տարի ժամկետով, իսկ այժմ տրվում է հարկային արտոնություն՝ շահութահարկի 0% և եկամտային հարկի 10% դրույքաչափերի կիրառման տեսքով: Հատկապես այս օրենքի ընդունումից հետո, նոր ստեղծվող ընկերությունների թվի առումով, ոլորտում էական աշխուժացում է նկատվում։ Ոլորտի տարեկան շրջանառությունը միջինում աճել է ավելի քան 27%-ով՝ հասնելով 922,3 մլն ԱՄՆ դոլարի:
Փոփոխություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքային միգրանտներին պետական աջակցության տրամադրման կարգում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատող հանդիսացող աշխատանքային միգրանտին պետական աջակցություն տրամադրելու համար դիմումների ներկայացման ժամկետներում։ Մասնավորապես, պետական աջակցությունից օգտվելու համար աշխատանքային միգրանտը 2026 թվականի առաջին եռամսյակի համար դիմում կարող է ներկայացնել 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ՝ ապրիլի 21-ից հետո մինչև մայիսի 20-ի փոխարեն։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
08.05.2026
Արհեստական բանականության ոլորտում ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի դեկտեմբերի 27-ից ուժի մեջ է մտել արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության փորձնական ծրագիրը: Ծրագրի իրականացման նպատակով աջակցությունը տրամադրվում է սուբսիդիայի հատկացման եղանակով։ Սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրվում է ծրագրով սահմանված պահանջներին համապատասխան հասանելիություն ստացած յուրաքանչյուր դիմողի օգտագործած ռեսուրսի արժեքի 100 տոկոսի չափով փոխհատուցում հատկացնելու մոտեցումը: Սահմանվել են նաև սուբսիդավորման տրամադրման այլ պայմաններ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
20.01.2026
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման կարգի մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել Է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման ընթացակարգերը, պայմանները և ժամկետները: Մասնավորապես, սահմանվել է, որ աջակցություն ստանալու համար դիմումները լիազոր մարմնին կարող են ներկայացվել համապատասխան հարթակի միջոցով՝ եռամսյակի վերջին ամսվա հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից հետո՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Ընդ որում՝ դիմումները ներկայացվելու են միայն դիմելու օրվան նախորդող եռամսյակի համար, իսկ նշված ժամկետի ավարտից հետո նախորդ եռամսյակի համար դիմումներ չեն ընդունվելու։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
29.04.2025
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկի սահմանման մասին
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել Է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը, որը հիմք է ընդունվելու նշված ոլորտի համար սահմանված հարկային արտոնությունների կիրառման համար:
Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի մարտի 28-ից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ նշված ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 200 տոկոսի չափով ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի նվազեցման արտոնության կիրառման առումով՝ 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
08.04.2025
ՏՏ ոլորտին պետական աջակցություն տրամադրելու մասին
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի դեկտեմբերի 29-ից ուժի մեջ է մտել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը, որով մասնավորապես, սահմանվել են պետական աջակցություն ստացող շահառուների շրջանակը, ինչպես նաև աջակցության տրամադրման պայմանները, չափը և ժամկետները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
08.01.2024
ՏՏ ոլորտի պետական աջակցության ժամկետի փոփոխման մասին
Հարգելի գործընկերներ.
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգվել է ևս մեկ տարով։
Հավաստագրի տրամադրման դիմումների ընդունման վերջին ժամկետ է սահմանվել 2024 թվականի նոյեմբերի 1-ը:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
08.01.2024







