Ծառայություններ
Ըստ վիճակագրական վերջին տվյալների՝ ՀՀ-ում ծայառայությունների ոլորտի շրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 27.1%-ով, որը բավականին բարձր է։
Ոլորտում ամենամեծ տեսակարար կշիռն ունի ֆինանսական գործունեությունը՝ 30.3%, որից 24.2 տոկոսային կետը միայն բանկերի ծավալն է։ Հաջորդում է տեղեկատվության և կապի ոլորտը, որի մեջ մտնում է ինչպես ՏՏ ոլորտը, այնպես էլ հեռահաղորդակցությունը՝ բջջային և ինտերնետ կապը։
Խոշորների առաջին հնգյակում են մշակույթ, զվարճություններ և հանգիստ ենթաճյուղը, որի ներքո, պետք է հասկանալ վիճակախաղերի ոլորտը՝ բուքմեյքերական խաղերն ու խաղատները։
Տրանսպորտը ևս էական կշիռ ունի։ Ընդ որում՝ օդային ու ցամաքային տրանսպորտային ծառայությունները գրեթե հավասար շրջանառություն ունեն։
Եվ մյուս խոշոր ճյուղը կացության և հանրային սննդի ծառայությունների մատուցումն է՝ հյուրանոցներ, ռեստորաններ, հանրային սննդի այլ կետեր։
Միայն այս հինգ ճյուղերը ապահովել են ծառայությունների ոլորտի ամբողջ ծավալի 80%-ը։