28.12.2022

2022 թվականի դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) խորհրդի արտահերթ նիստը, որի օրակարգային հարցերն էին.
- Ֆիզիկական և իրավաբանական անձ անդամների անդամ դառնալու և անդամությունից դուրս գալու նոր ընթացակարգերի սահմանում,
- Ֆիզիկական և իրավաբանական անձ անդամների մուտքի վճարների և անդամավճարների նոր չափերի սահմանում,
- Ֆիզիկական և իրավաբանական անձ անդամներին տրվող վկայականների նոր ձևերի սահմանում:
Խորհրդի նիստին մասնակցում էին բոլոր 15 անդամները, որից՝ 7 առկա և 8 հեռավար:
Բոլոր 15 անդամները միաձայն կողմ քվեարկեցին օրակարգի բոլոր հարցերին։