11.10.2024
Ս.թ. հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության Խորհրդի արտահերթ նիստ հետևյալ օրակարգային հարցերի շուրջ.
- Ասոցիացիայի հիմնադրման տասնամյակի կապակցությամբ 10 և ավելի տարիներ գործունեություն իրականացնող բոլոր անդամ կազմակերպություններին 2024 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում խորհրդատվական ծառայությունների անհատույց մատուցում,
- 1 մլն դրամը գերազանցող գույքի օտարման հաստատում։
Խորհրդի նիստին մասնակցում էին բոլոր 13 անդամները, որից 7-ը՝ առկա, 6-ը՝ հեռավար։
Ամփոփելով օրակարգային հարցերը և միաձայն կողմ քվեարկելով բոլոր հարցերին` Խորհրդի նիստն ավարտեց իր աշխատանքները։