05.11.2024
Ս.թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության Խորհրդի արտահերթ նիստ հետևյալ օրակարգային հարցերի շուրջ.
- Ասոցիացիային անդամագրվելու համար դիմած ֆիզիկական անձ թեկնածուների անդամ դառնալու պահանջների բավարարման քննարկում և անդամագրման հաստատում,
- Ասոցիացիային անդամագրվելու համար դիմած իրավաբանական անձ թեկնածուի անդամ դառնալու պահանջների բավարարման քննարկում և անդամագրման հաստատում։
Նիստին մասնակցում էին Ասոցիացիայի Խորհրդի բոլոր 13 անդամները, որից 7-ը՝ առկա, 6-ը՝ հեռավար։
Բոլոր 13 անդամները կողմ քվեարկեցին օրակարգի հարցերին և հաստատեցին Ասոցիացիայի անդամ դառնալու համար դիմած ֆիզիկական անձ թեկնածուներից անդամության կարգին բավարարող անդամների ցանկը՝ թվով 51 անձ, և Ասոցիացիայի անդամ դառնալու համար դիմած իրավաբանական անձ թեկնածուի` «ԲԻԹՈՒԲԻ» ՍՊԸ-ի անդամակցությունը Ասոցիացիային։
Շնորհավորում ենք Ասոցիացիայի նոր անդամներին և մաղթում նորանոր հաջողություններ։