12.01.2024
2024 թվականի հունվարի 12-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) խորհրդի հերթական նիստը, որի օրակարգային հարցերն էին.
- Ասոցիացիային անդամագրվելու համար դիմած անձանց անդամ դառնալու պահանջների բավարարման քննարկում և անդամագրման հաստատում,
- Ասոցիացիայի անդամների անդամության դադարեցման հարցի քննարկում և հաստատում,
- Ասոցիացիայի անդամների անդամությունից հեռացման հարցի քննարկում և հաստատում,
- Ասոցիացիայի նախագահի տեղակալի ընտրություն։
Խորհրդի նիստին մասնակցում էին 15 անդամներից 11 անդամ, որից 7-ը՝ առկա, 4-ը՝ հեռավար։
Բոլոր 11 անդամները կողմ քվեարկեցին օրակարգի հարցերին և հաստատեցին Ասոցիացիայի անդամ դառնալու համար դիմած թեկնածուներից անդամության կարգին բավարարող անդամների ցանկը՝ թվով 59 անձ, Ասոցիացիային անդամակցումը դադարեցնելու մասին դիմում ներկայացրած անդամների ցանկը՝ թվով 22 անձ, Ասոցիացիայի անդամությունից հեռացվողների ցանկը՝ թվով 2 անձ, ինչպես նաև Ասոցիացիայի նախագահի տեղակալի պաշտոնում խորհրդի անդամ Հերմինե Թովմասյանի թեկնածությունը։