ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ 2025-01-10

10.01.2025

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ 2025-01-10

Ս.թ. հունվարի 10-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության Խորհրդի հերթական նիստ հետևյալ օրակարգային հարցերի շուրջ.
1․ Ասոցիացիային անդամագրվելու համար դիմած անձանց անդամ դառնալու պահանջների բավարարման քննարկում և անդամագրման հաստատում,
2․ Ասոցիացիայի անդամների անդամության դադարեցման հարցի քննարկում և հաստատում,
3․ Ասոցիացիայի անդամների անդամությունից հեռացման հարցի քննարկում և հաստատում,
4. 1.000.000 (մեկ միլիոն) դրամը գերազանցող դրամական գործարքի համաձայնություն,
5. Անդամավճարների չափի սահմանում։
Նիստին մասնակցում էին Ասոցիացիայի Խորհրդի 15 անդամներից 14-ը, որից 5-ը` առկա, 9-ը` հեռավար։
Բոլոր 14 անդամները կողմ քվեարկեցին օրակարգի հարցերին և հաստատեցին Ասոցիացիայի անդամ դառնալու համար դիմած թեկնածուներից անդամության կարգին բավարարող անդամների ցանկը՝ թվով 14 անձ, Ասոցիացիային անդամակցումը դադարեցնելու մասին դիմում ներկայացրած անդամների ցանկը՝ թվով 6 անձ, Ասոցիացիայի անդամությունից հեռացվողների ցանկը՝ թվով 3 անձ, ինչպես նաև հաստատեցին մյուս երկու օրակարգային հարցերը։
Շնորհավորում ենք Ասոցիացիայի նոր անդամներին և մաղթում նորանոր հաջողություններ։

Կիսվել սոց․ ցանցերում