27.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) առաջին համաժողովը, որի օրակարգային հարցերն էին.
- Հասարակական կազմակերպության հիմնադրման հարցի քննարկում,
- Հասարակական կազմակերպության կանոնադրության հաստատման հարցի քննարկում,
- Հասարակական կազմակերպության նախագահի ընտրության հարցի քննարկում,
- Հասարակական կազմակերպության խորհրդի ընտրություն,
- Վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկում։
Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին փոփոխված կետերի հաստատմանը։
Ասոցիացիայի մարզային անդամները համաժողովին մասնակցեցին հեռավար ռեժիմով։