22.05.2024
2024 թվականի մայիսի 22-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) քսաներկուերորդ արտահերթ համաժողովը, որի օրակարգային հարցն էր.
- Ասոցիացիայի կանոնադրության որոշ կետերի փոփոխությունները։
Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները (թվով 340, որից 49-ը` առկա, 291-ը` հեռավար) բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին փոփոխված կետերի հաստատմանը։
Համաժողովին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամները: