ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

26.07.2025

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հուլիսի 26-ին «ԴաբլԹրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր» հյուրանոցի «Երևան» սրահում տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության քսանիններորդ արտահերթ համաժողովը։
Մինչ համաժողովի օրակարգային հարցերին անցնելը Ասոցիացիայի Խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը Ասոցիացիայի անունից շնորհավորեց Իջևան քաղաքում գործող «Ֆինօպտիմա Սոլուշնս» հաշվապահական հաշվառման գրասենյակի աշխատակից, Ասոցիացիայի անդամ Արթուր Մարգարյանին ծննդյան տարեդարձի և Արմավիր քաղաքում գործող «Պրոֆհաշ Խորհրդատվական Կենտրոն» հաշվապահական ընկերության տնօրեն, Ասոցիացիայի անդամ Ասյա Պողոսյանին ամուսնության կապակցությամբ։

Այնուհետև Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը ներկայացրեց համաժողովի օրակարգային հարցերը.
1. 2025-2030թթ. ռազմավարական հարցերի քննարկում,
2. Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցում,
3. Խորհրդի կազմում երկու նոր անդամների ընտրություն,
4. Խնդիրների և առաջարկների քննարկում։
Համաժողովը կայացավ պատվիրակների միջոցով։
Համաժողովն իրավազոր էր, որի պատվիրակները (թվով 116, որից ներկա` 108) բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին օրակարգում ներառված հարցերին։

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան իր գործընկերների և գործընկերների հաճախորդների բիզնեսին առնչվող հարակից ծառայությունների և այլ պրոդուկտների տրամադրման հասանելիության և մատչելիության ապահովման նպատակով համաժողովի վերջին հատվածում կազմակերպեց պանելային քննարկում, որի հյուրերն էին «Պետգնումների կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և «Պողոսյան, Կիրակոսյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ռաֆայել Նահապետյանը։ Ասոցիացիայի անդամները բարձրաձայնեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ներկաներին ակտիվ մասնակցության և մեր գործընկերներին` համագործակցության և վստահության համար։

Կիսվել սոց․ ցանցերում