06.12.2023

2023 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) տասնութերորդ համաժողովը, որի օրակարգային հարցերն էին.
- Ասոցիացիայի խորհրդի երկու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցում,
- Ասոցիացիայի խորհրդի կազմում երկու նոր անդամների ընտրություն։
Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները (թվով 290, որից 37-ը` առկա, 253-ը` հեռավար) բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին օրակարգում ներկայացված հարցերին։
Համաժողովին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամները: