11.03.2019

2019 թվականի մարտի 11-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) ութերորդ համաժողովը, որի օրակարգային հարցերն էին.
- «ՀՀԳ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ֆիրմային անվանման փոփոխության հաստատում
- «ՀՀԳ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրության նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում
- Նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում:
Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին փոփոխված կետերի հաստատմանը։
Ասոցիացիայի մարզային անդամները համաժողովին մասնակցեցին հեռավար ռեժիմով։