Խոսնակներ
Նունե Եփրեմյան
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի խորհրդի անդամ
Ձեռնարկատիրական իրավունքի հիմունքներ, հարկային օրենսդրություն
Դասընթացի նկարագրություն
21-07-2022 - 21-07-2022
ք.Երևան, Վ. Վաղարշյան 12, ԱԿՑԵՌՆԻ շենք, 5-րդ հարկ
Գինը։ 12 000 ՀՀ դրամ
«Անկանխիկ գործառնությունների մասին օրենսդրության վերջին փոփոխությունները»
Սեմինարի ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ հարցերին՝
Թեմա 1
- Անկանխիկ գործառնությունների կարգավորման նպատակով «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի ընդունման վերաբերյալ Պետության կողմից ներկայացված հիմնավորումները։
- Ըստ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի՝ ո՞րն է անկանխիկ ձևով գործառնությունը, ո՞ր վճարային գործիքները կարելի է կիրառել անկանխիկ գործառնություն իրականացնելու համար։
- Ո՞ր սուբյեկտների վրա է ազդեցություն ունենալու անկանխիկ գործառնությունների վերաբերյալ նոր կարգավորումները։
- Ի՞նչ փուլերով են ուժի մեջ մտնելու անկանխիկ գործառնությունների իրավակարգավորումները և ո՞ր պահից ծագած իրավահարաբերությունների նկատմամբ են դրանք տարածվելու։
- Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված անկանխիկ գործառնությունների կարգավորման վերաբերյալ օրենսդրությունը խախտելու դեպքում։
Թեմա 2
Հարկային օրենսգիրք
14․05․2022 թվականին ուժի մեջ մտած 103-Ն օրենքով Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների ներկայացում, մասնավորապես՝
- Հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածով սահմանված Ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջները խախտելու համար սահմանված պատասխանատվության միջոցների փոփոխությունները։
- Հարկային օրենսգքրի 416-րդ հոդվածով սահմանված ՀԴՄ-ների կիրառության և (կամ) դրանց միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու համար սահմանված պատասխանատվության միջոցներում փոփոխությունները։
Դասընթացի մեկնարկը՝ հուլիսի 21-ին
Տևողությունը՝ 1օր/2ժամ
Գրաֆիկը՝ 16։00-18։00
Մասնակցելու համար զանգահարել՝
(099) 52 24 90, (095) 52 24 90, (011) 60 22 22
trainings@armaa.am



Ուսանողների կարծիքներ
Արաքսյա Գասպարյան
Շնորհակալ եմ շատ, ինձ ճիշտ էին ասել մեկ ամսում հնարավոր էր ստանալ քննությունը միայն ձեզ հետ։
Նարեկ Սուքիասյան
Ձեր հետ ծանոթանալը ու մեր դասերը անփոխարինելի էին։
Արաքսյա Գասպարյան
Շնորհակալ եմ շատ, ինձ ճիշտ էին ասել մեկ ամսում հնարավոր էր ստանալ քննությունը միայն ձեզ հետ։
Նարեկ Սուքիասյան
Ձեր հետ ծանոթանալը ու մեր դասերը անփոխարինելի էին։